Նորություններ
Հանրային հեռուստաընկերության եթերով կլինեն հեռավար տեսադասեր
18.03.2020
Ամեն օր Հանրային հեռուստաընկերության եթերով ժամը 08:30-ից կլինեն հեռավար տեսադասեր:
«Ամբողջ օրը՝ 24 ժամվա ընթացքում, մենք ունենալու ենք նման դասընթացներ: Այժմ արդեն ընթանում են ձայնագրություններ, հավաքում ենք ուսուցիչներ, որոնք դասեր կկարդան, և դրանք կմատուցվեն աշակերտներին: Ունենալու ենք նաև յութուբյան ալիք, որտեղ հավաքվելու են բոլոր այս նյութերը, և այդ ալիքի այցելությունների թրաֆիկը «Յուքոմ» ընկերության հաճախորդների համար լինելու է անվճար։ Բուհերի հարցում խնդիր չի լինելու, քանի որ այս ընթացքում հեռավար ուսուցման տարբեր միջոցներով սկսել են իրականացնել ուսուցում, և շուտով այդ իրականացվող գործընթացը մոնիտորինգ կարվի: Հանրակրթական ուսումնական հաստատությունններում մեծ ոգևորություն եմ տեսնում, քանի որ առանց միջամտության արդեն որոշ դպրոցներում սկսել են կիրառել օնլայն հարթակներում կրթական պրոցես: Սա դառնալու է հեռավար ուսուցման համազգային պիլոտային ծրագիր, և կոչ ենք անում, որ ուսուցիչները, տնօրենները, աշակերտները ջանքեր գործադրեն, որ այդ պիլոտի իրականացման հարցում ունենան հաջողություն»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: