Նորություններ
Հայտարարություն
19.03.2020

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզպետարանը հավաքագրում է կամավորների՝ պարենային և ոչ պարենային ապրանքները տեսակավորելու, սոցիալապես խոցելի խմբերին բաժանելու համար:
Մինչև 60 տարեկան հետաքրքրված անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077864307՝ նշելով ձեր անունը, ազգանունն ու այլ մանրամասներ:
Նշենք, որ քաղաքացիները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր: