Նորություններ
Ի գիտություն
20.03.2020
Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։
Հարգելի բնակիչներ, հարթակի միջոցով ուղղեք ձեր դիմումները, բողոքները և հարցումները Արարատի մարզպետարան և առցանց ստացեք ձեր պատասխանները: Ձեր իսկ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից:
Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան։
Հարթակի հղումը ՝ www.e-request.am