Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտարարություն

20.03.2020

 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մարզում պարենային և ոչ պարենային ապրանքներ ստանալու են հասարակական հետևյալ թիրախային խմբերը՝ ներկայացված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝

✅միայնակ կենսաթոշակառուներ,
✅միայն կենսաթոշակառուներից բաղկացած,
✅տեղաշարժման դժվարություններ ունեցող,
✅տեսողության խնդիրներ ունեցող,
✅հաշմանդամություն ունեցող անձանց,
✅այդ թվում՝ իրենց խնամքին անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։

  Վերջիններիս տրվելու են հետևյալ պարենային և ոչ պարենային ապրանքները՝

✅հաց,
✅բուսական յուղ,
✅շաքարավազ,
✅մսի (ձկան) պահածո,
✅ ձավարեղեն (հնդկաձավար, բրինձ, հաճար),
✅ալյուր,
✅բանջարեղենի պահածոներ (բադրիջանի խավիար, խորոված բանջարեղեն, տոմատ),
✅օճառ,
✅ժավել,
✅դիմակ,
✅ ալկոգել,
✅ձեռնոց,
✅թաց անձեռոցիկ,
✅զուգարանի թուղթ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20