Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի աշխատանքային հերթական նիստը

20.03.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ մարզպետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի աշխատանքային հերթական նիստը։

Ներկայացվել են թարմ տեղեկատվություն և կատարված աշխատանքները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Նշվել է, որ մարզում իրավիճակը վերահսկելի է։

Նիստին քննարկվել է խոցելի խմբերին պարենային և ոչ պարենային սնունդ տրամադրելու համար ժամանակավոր պահեստավորման կետերի ստեղծելուն վերաբերող, ինչպես նաև հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների ախտահանման աշխատանքների կազմակերպմանն ուղղված հարցեր։

Մարզպետ Գարիկ Սարգսյանը հետագա աշխատանքների կազմակերպման համար տվել է հանձնարարականներ՝ կարևորելով փոխհամագործակցված աշխատանքն ու հորդորել խստագույնս պահպանել արտակարգ դրությունով պայմանավորված պարետի և լիազոր այլ մարմինների կողմից տրվող ցուցումները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20