Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանը մարզի մի շարք համայնքներում հետևել է գարնան նախապատրաստական աշխատանքներին

24.03.2020

 ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու «Արտաշատ» ՋՕԸ գործադիր տնօրենի ԺՊ Կառլեն Մկրտչյանն այսօր մարզի մի շարք համայնքներում հետևել են գարնան նախապատրաստական աշխատանքներին։

Մասնավորապես՝ Քաղցրաշեն, Այգեստան, Այգեպատ, Այգեզարդ, Դալար համայնքներում իրականացվել են ներտնտեսային ցանցի մաքրման աշխատանքներ, իսկ Մխչյան համայնքում իրականացվել են հեռացնող ջրանցքի մաքրման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացվել են ինչպես էքսկավատորով, այնպես էլ՝ ձեռքով։

Ինչ վերաբերում է ջրատարներին, ապա դրանք հիմնականում մաքրված են և այս ուղղությամբ նույնպես աշխատանքները շարունակվում են։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 18:23:21