Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ջրագիծ է անցկացվում, որտեղից ջուր կստանան մարզի մի քանի համայնքներ

26.03.2020

«Վեոլիա ջուր» ընկերության կողմից այս օրերին Արարատի մարզի Նոր Ուղի համայնքում կառուցված, բայց դեռևս չշահագործվող օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի հարակից բնակավայրեր 250մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագիծ է անցկացվում։ Այստեղ մշտապես՝ հատկապես ամռանը, խմելու ջրի խիստ պակաս է զգացվում:

Այստեղից ջուր կստանան Փոքր Վեդին ու Լուսառատը, իսկ Նոր Կյանքը՝ մասնակի: Նաև նախատեսվում է Տափերականի ներքին ցանցը, գործող վթարվածի փոխարեն, միացնել այս նոր կառուցվող գծին, ինչն անպայման դրականորեն կանդրադառնա վերջինիս ջրամատակարարման վրա:

ՕԿՋ-ից սկիզբ առնող խողովակաշարը հասել էր երկաթուղուն ու կանգ առել: Ընկերության աշխատակիցները երեկ թունել են փորել պաստառի տակով ու դուրս եկել Նոր Կյանքի հարակից դաշտեր: Եվս մոտ 500 գծամետր ջրագիծ և արդեն հնարավոր կլինի բնակավայրերի ներքին բաշխիչ ցանցի միացումները տալ նոր ջրագծին:

Տեղում աշխատում են մասնագետներ՝ Երևանից և «Արտաշատ» շահագործման տեղամասից: Արվում է հնարավորը մինչև շոգ եղանակները ծրագիրն ավարտին հասցնելու ու նոր ՕԿՋ-ն շահագործելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:08:36