Նորություններ
ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերությունը մարզպետարանին նվիրաբերել է բժշկական պարագաներ
27.03.2020
Վերջին մի քանի տարում Արարատի մարզպետարանի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության միջև հաստատվել է սերտ համագործակցություն։
Կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) լայն տարածման հետ, ինչպես նաև կարևորելով վարակի դեմ ճիշտ պայքարը՝ ընկերության կողմից մարզպետարանին են նվիրաբերվել բժշկական դիմակներ, տարածքի և ձեռքերի ախտահանման միջոցներ, բժշկական ձեռնոցներ, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին։
Մարզպետարանի կողմից դրանք կբաժանվեն մարզի բժշկական հաստատություններին։
Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին խստագույնս կատարել արտակարգ դրությունով պայմանավորված պարետի ցուցումները՝ պահպանելով հիգիենայի բոլոր կանոններն ու տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեմ։
Առողջություն ենք մաղթում բոլորիդ։