Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի դպրոցահասակ երեխաների շուրջ 82 տոկոսը մասնակցում է հեռավար ուսուցմանը

30.03.2020

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար Հայաստանը ժամանակավորապես անցել է հեռավար ուսուցման համակարգի։

Ըստ նախնական գնահատման՝ Արարատի մարզի դպրոցահասակ երեխաների շուրջ 82 տոկոսը մասնակցում է հեռավար ուսուցմանը: Հեռավար ուսուցման համար դպրոցների ուսուցիչները օգտվում են ԿԳՄՍ նախարարության կողմից գործարկված heravar.armedu.am համալիր էջից: Դպրոցներում առաջացած ընթացիկ խնդիրները պարբերաբար քննարկվում են մարզպետարանի կրթության բաժնի մասնագետների հետ և տրվում համապատասխան լուծումներ:

Մարզում իրականացվում է հեռավար ուսուցման ապահովման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների կարիքի գնահատում:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ի կողմից սկսվել է հավաքագրել համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար։ Դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և առնվազն 21.000 նման սարքերի կարիք կա մարզերում:

Անհատներն ու կազմակերպությունները դրանք կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960): 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20