Տպել
Նորություններ
Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի
31.03.2020
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի:
Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։
Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։
Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի։