Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խիստ հսկողություն՝ Արարատի մարզի տարածքում

02.04.2020

Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածքում միջմարզային շարժն, ընդհանուր առմամբ, սահմանափակվել է։ Խիստ հսկողություն է սահմանվել նաև Արարատի մարզից Երևան, մարզից մարզ և հակառակ ուղղություններով երթևեկության համար։

❗️ Ոստիկանական ուժերին ավելացվել են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր՝ վերահսկողությունը ավելի խստացնելու համար։ Ստուգվում է
մեքենաներում ուղևորների քանակը և տեղաշարժման թերթիկի ու անձնագրի առկայությունը: Ուշադրություն է դարձվում նաև տեղաշարժման շարժառիթին։

Հիշեցնենք, որ անձնական մեքենաներով թույլատրվում է առավելագույնը 2 անձի՝ ներառյալ վարորդի տեղափոխումը:

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտցվել, որով  թույլատրվում է նաև թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման։

Բացի տեղաշարժման թերթիկից, աշխատանքի վայր այցելող անձանց մոտ պետք է լինեն թերթիկներ, որոնցով հավաստվում է նրանց աշխատանքի վայրի վերաբերյալ տվյալները, և դա տրվում է գործատուի կողմից:

Տեսանյութ 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27