Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արմաթ» տեխնոհամայնքը Արարատի մարզի ԲԿ-ներին պաշտպանիչ դիմավահաններ է նվիրել

06.04.2020

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արարատի մարզի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ և մարզպետարանին հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 80 պաշտպանիչ դիմավահան, որոնք կտրվեն մարզի բուժհաստատություններին։

Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների անվտանգությունը՝ կարևոր այս գործում երեխաներ ընդգրկված չեն։ Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է մարզի խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ:

Կարևոր աշխատանքի համար մարզպետը շնորհակալություն է հայտնել լաբորատորիայի աշխատակիցներին՝ կարևորելով վարակի դեմ միասնական պայքարը։

Անհրաժեշտության դեպքում «Արմաթի» տեխնոհամայնքը կարող է պատրաստել օրական մինչև 1500 պաշտպանիչ վահան։

Ի դեպ, արձագանքելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կոչին՝ այս պահին «Արմաթի» մի շարք մասնագետներ աշխատում են նաև արհեստական օդափոխության սարքի նախատիպերի պատրաստման վրա: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 09:55:56