Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն ու առողջապահության նախարարն այցելել են Արտաշատի ԲԿ

06.04.2020

Հանրապետությունում նոր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բժշկական կենտրոնն օրեր առաջ վերապրոֆիլավորվեց և այսուհետ սպասարկում է միայն կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված պացիենտներին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել են կենտրոն՝ ծանոթանալու բժշկական ծառայության մատուցման ընթացքին:

Վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն բուժկենտրոնի՝ Արտաշատի ԲԿ-ն կարճ ժամանակամիջոցում անմիջապես ստեղծեց պացինետների բուժման համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Վերջիններս գտնվում են տնօրինության և բուժանձնակազմի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, ովքեր սիրով ու սրտացավությամբ աջակցում են նրանց:

Նախարար Թորոսյանն այցի արդյունքում բարձր է գնահատել կենտրոնում հաստատված էպիդ ռեժիմը և բժշկական օգնության կազմակերպումը, ինչը լիովին համապատասխանում է ԱՀԿ պահանջներին:
Մատուցվող ծառայությունների մասին իր բարձր գնահատականն է տվել նաև մարզպետ Գ. Սարգսյանը:
Իր հերթին կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը աշխատանքների կազմակերպման արդյունավետության հարցում կարևորել է ԱՆ նախարարի և մարզպետի ամենօրյա և աչալուրջ հետևողականությունը:

Նշենք, որ Կենտրոնում հիվանդանոցային բուժում ստացող պացիենտները ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բուժպարագաներով, հիգիենիկ պարագաներով, նրանց տրվում է 3-անգամյա սնունդ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23