Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից հավանության է արժանացել 5 սուբվենցիոն ծրագիր

14.04.2020

Ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի ապրիլի 10-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության են արժանացել Արարատի մարզից ներկայացված 112 սուբվենցիոն ծրագրային հայտերից 5-ը։

Հաստատված ծրագրերն են՝ 

• Այգավան համայնք - Գ․ Ղուկասյան փողոցի ասֆալտապատում

• Նորամարգ համայնք - Ազատության և հարակից փողոցների ջրագծի կառուցում

• Ջրաշեն համայնք - Ս. Քոլոզյան փողոցի ասֆալտապատում

• Նարեկ համայնք - Խմելու ջրագծի և արտաքին կոյուղագծի կառուցում

• Վարդաշեն համայնք - Ոռոգման ցանցի կառուցում

Առաջիկայում վերոնշյալ համայնքներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կհայտարարվեն ծրագրերի իրականացման մրցույթներ՝ ապահովելով արդյունավետ, հնարավորինս թափանցիկ և նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց:

Ընդգծենք, որ աշխատանքների իրականացման ողջ գործընթացը լինելու է մարզպետարանի խիստ հսկողության տան։

Հաջորդ նիստերին կքննարկվեն ծրագրային մյուս հայտերը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20