Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

49 համակարգչային սարք է տրվել մարզի անապահով ընտանիքներին

14.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված ևս 49 համակարգչային տեխնիկա տրամադրվել է Արարատի մարզպետարանին։

Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի տարբեր համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԿԳՄՍՆ-ի կողմից 38 համակարգչային սարք էր տրամադրվել մարզպետարանին, որոնք նույնպես բաժանվել են մարզի անապահով ընտանիքներին։

Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի։ Անհատներն ու կազմակերպությունները համակարգիչներն ու այլ սարքավորումները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960): 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:36:48