Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը եզդիների Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ
15.04.2020

Սրտանց շնորհավորում եմ մեր բարեկամ եզդի ժողովրդին Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Մեծ է եզդիների ավանդը մեր երկրի շենացման ու կայացման գործում։ Դարերի պատմություն ունեցող հայ-եզդիական եղբայրությունը, վստահ եմ, տարիների ընթացքում ավելի ու ավելի ամրանալու է, և ձեզ հետ միասին հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները՝ ստեղծելով մեր ավելի հզոր Հայաստանը։
Թող Նոր տարին ձեզ համար, սիրելի եզդիներ, լինի առատության և առողջության տարի։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք։
Շնորհավոր Չարշամա սարե սալե։