Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ

16.04.2020

Այսօր Հայաստանի Հանրապետության պետականության հենասյուներից մեկի՝ Ոստիկանության օրն է։
Այս դժվար օրերին համավարակի դեմ պայքարի առաջնագծում են ոչ միայն բժիշկները, այլև՝ ոստիկանները։ Մենք բոլորս պետք է բարձր գնահատենք ու արժևորենք ոստիկանի կատարած աշխատանքը։

Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների բացահայտման և այլ գործողություններից զատ՝ այսօր ոստիկանության վրա դրված է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր առաքելություն՝ պայքար համավարակի դեմ, որը մեր ոստիկանները պատվով և ամենայն պատասխանատվությամբ են իրականացնում՝ վտանգելով իրենց առողջությունը և կյանքը։

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը մասնագիտական տոնի կապակցությամբ, Ձեզ ուժ, համբերություն և առողջություն եմ մաղթում։ Ձեր օգնությամբ մենք կհաղթահարենք նաև այս վտանգավոր փորձությունը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-05-25 20:15:42