Նորություններ
Հաշվետվություն՝ Արարատի մարզի համայնքներում ստացված նվիրատվությունների վերաբերյալ
21.04.2020
Ներկայացնում ենք համայնքների կողմից տրամադրված տեղեկատվություն՝ վերջին շաբաթների ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։
✅Արտաշատի «Պրոֆշին» շինանյութի խանութների ցանցը սննդի փաթեթներ է տրամադրել Արտաշատ քաղաքի դժվարին կացության մեջ հայտնված 20 ընտանիքների: Փաթեթներում եղել է քաղցրավենիք, մակարոն, ալյուր, ձեթ, յուղ, բրինձ, շաքարավազ։ Փաթեթները շահառուներին են հանձնել համայնքապետարանի աշխատակիցները:
✅ Ադիբեկյան բարեգործական հիմնադրամը Մասիսի Զարգացման հիմնադրամի հետ համատեղ աջակցություն է ցուցաբերել Մասիսի բժշկական կենտրոնին և Խարբերդի մասնագիտացված մանկատանը։ Մասնավորապես՝ վերոնշյալ կառույցներին տրամադրվել է օգնություն իրենց իսկ կողմից նշված անհրաժեշտ ապրանքների և բժշկական պարագաների տեսքով։ Մանկատանը տրամադրվել են նաև առաջին անհրաժեշտության սննդի պարագաներ։
✅ Հիմնադրամի աջակցությամբ սննդի և հիգիենիկ պարագաների ծանրոցներ են տրամադրվել մարզի տարբեր համայնքների 125 սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող, զոհված ազատամարտիկների, միայնակ կենսաթոշակառուների ընտանիքներին։
✅ «Արզնի թռնչաֆաբրիկա»-ի կողմից 3600 հավկիթ է բաժանվել մարզի 450 մեկուսացված քաղաքացու։
✅Գործարար Սասուն Սարգսյանի կողմից Շահումյան գյուղի 20 բնակչի առաջին անհրաժեշտության սննդի փաթեթներ է տրամադրվել։
✅ «Վան 777» ՍՊԸ-ն Տափերական համայնքի բնակիչներին սպիրտ է հատկացրել։
✅ «Վարագ Շուշանց» ՍՊԸ-ի կողմից 400 հատ ձուկ է տրամադրվել սահմանապահ Երասխ համայնքի բոլոր բնակիչներին։ Արմաշի կարպալճային տնտեսությունն էլ 220 կգ ձուկ է բաժանել Արմաշի 220 ընտանիքի։
✅ Դալար համայնքի բնակիչներն ու համայնքապետարանը առաջին անհրաժեշտության սննդի փաթեթներ են փոխանցել իրենց համայնքի անապահով 58 ընտանիքի։
✅ Նորաշեն համայնքի 30 անապահով ընտանիքների սննդի փաթեթներ է տրամադրել Արմեն Հախնազարյանը։ Փաթեթներում եղել է լավաշ և առաջին անհրաժեշտության բժշկական իրեր։ Նույն համայնքի 30 ընտանիքի պանրով և բժշկական առաջին անհրաժշետության պարագաներով ծանրոցներ է հանձնել նաև Աշոտ Չոբանյանը։
✅ «Ավշարի» գինու գործարանը սպիրտ է տրամադրել Լուսառատ, Արմաշ, Նոյակերտ, Երասխ, Եղեգնավան և Արալեզ համայնքների բնակիչներին։
✅ Մուրադ Մանուկյան Ա/Ձ-ի կողմից 30 հատ առաջին անհրաժեշտության ապրանքներով փաթեթներ է բաժանվել Լուսառատի 30 ընտանիքի։