Տպել
Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն օգնություն է տրամադրել Արարատի մարզի բնակիչներին
23.04.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Արարատի մարզպետարանի աջակցությամբ Արտաշատ քաղաքի և 36 համայնքների միայնակ տարեցներին և խոցելի ընտանիքներին բաժանել է առաջին անհրաժեշտության 418 սննդի փաթեթ։
Փաթեթներն ընտանիքներին են հասցրել մարզի կամավորները։ Առաջիկայում ընկերությունն օգնություն կտրամադրի նաև մարզի մյուս տարածաշրջանների անապահով ընտանիքներին։