Նորություններ
50 համակարգչային տեխնիկա է տրամադրվել Արարատի մարզի անապահով ընտանիքներին
28.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված ևս 50 համակարգչային տեխնիկա է տրամադրվել Արարատի մարզպետարանին։ 12 նոթբուք էլ հատկացրել է Հայկական կարմիր խաչի ընկերությունը։
Նվիրաբերված սարքերը փոխանցվել են մարզի սահմանամերձ և այլ համայնքների սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ի կողմից, ընդհանուր առմամբ, Արարատի մարզին է հատկացվել 137 համակարգչային սարք։
Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել այս կարևոր գործընթացի։ Անհատներն ու կազմակերպությունները համակարգիչներն ու այլ սարքավորումները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):