Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետվություն՝ մարզում տրամադրված օգնությունների վերաբերյալ

04.05.2020

Ներկայացնում ենք համայնքների կողմից տրամադրված տեղեկատվություն՝ վերջին շաբաթների ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։

. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արտակարգ ռեժիմով շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արարատի մարզի տարբեր համայնքների միայնակ տարեցներին և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին:

Ընկերության օգնության փաթեթները բաժանվել է Արարատի, Արտաշատի, Վեդու տարածաշրջանների ավելի քան 763 ընտանիքի։ Մարդասիրական օգնությունը ներառում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։

. «Գագիկ Ծառուկյան» ԲՀ-ն Ղուկասավան համայնքի 40 անպահով ընտանիքի տրամադրել է սննդի փաթեթներ: Այս համայնքի 70 ընտանիքի օգնություն է հատկացրել նաև Երվանդ Առաքելյանը:

. Ադիբեկյան ընտանիքի և Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից Արարատի մարզում իրականացվել է սոցիալական աջակցության ծրագրի երկրորդ փուլը։
Այս անգամ օգնություն է ցուցաբերվել Մասիս քաղաքի և հարակից գյուղերի (Մարմարաշեն, Նոր Կյուրին, Սիս, Սայաթ-Նովա, Նորամարգ, Ռանչպար) սոցիալապես անապահով, հաշմանդամություն ունեցող, զոհված ազատամարտիկների, միայնակ կենսաթոշակառուների 125 ընտանիքների:

. Համլետ Խնկոյանը Բերդիկ գյուղի 5 ընտանիքի տրամադրել է սննդի փաթեթներ:

. Հնաբերդի համայանքապետարանը 62 ընտանիքի բաժանել է առաջին անհրաժեշտության սննդի փաթեթներ:

. Վարդանյան Կարապետը Արարատ գյուղի 94 ընտանիքի տրամադրել է տավարի միս: Այս համայնքի մանկապարտեզի կուտակված սնունդը ևս բաշխվել է համայնքի անապահով 20 ընտանիքներին: Արարատ գյուղի ևս 23 ընտանիքի սննդի փաթեթներ է տարամադրել Սամվել Կարապետյանը: Այստեղի 160 ընտանիքի առաջին անհրաժեշտության սննդամթերք է բաժանել նաև «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20