Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանն ու Արսեն Թորոսյանն այցելել են Արտաշատի ԲԿ

05.05.2020

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ այցելել են Արտաշատի բժշկական կենտրոն՝ կրկին ծանոթանալու այստեղ բուժում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների առողջական վիճակին, ինչպես նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակին։

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրել են այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում ստացող 120 պացիենտների առողջական վիճակն՝ ընդգծելով, որ բուժանձնակազմի կողմից արվում է ամեն ինչ՝ նրանց որակյալ բժշկական օգնություն ու հոգեբանական աջացություն ցուցաբերելու նպատակով:

Նախարար Թորոսյանն իր գոհունակությունն է հայտնել ԲԿ-ում կազմակերպվող բարձրակարգ բուժօգնության և պացիենտների բժշկական խնամքը միջազգային ուղեցույցների համապատասխան կատարելու համար:
«Այս օրերին բուժաշխատողներին բարդ ու պատասխանատու առաքելություն է վերապահված՝ հաղթահարել ամեն րոպե առաջացող մարտահրավերները՝ կապված COVID-19 համավարակի հետ, ինչն այս թիմը հաջողությամբ իրականացնում է»,- նշել է Արսեն Թորոսյանը:

«Ուրախալի է, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները»,- ընդգծել է մարզպետ Սարգսյանը:

Իր հերթին պարոն Համաբարձումյանը շնորհակալություն է հայտնել նախարարին և մարզպետին կենտրոնի կողքին մշտապես լինելու և աջակցելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15