Նորություններ
Օգնություն՝ Կարմիր խաչից
07.05.2020

ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի և Մասիս քաղաքներում 1512 միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին տրամադրվում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։
Փաթեթները շահառուներին են հասցնում կամավորները:
Ի դեպ, փաթեթները կազմվել են՝ հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա: