Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի 75-րդ տարեդարձի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ
09.05.2020

Սիրելի հայրենակիցներ, շնորհավոր Եռատոն:
Այսօր հայ ժողովուրդը տոնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Հայրենական մեծ պատերազմում իրենց խիզախությամբ ու հերոսությամբ աչքի ընկած հայազգի մարշալների ու հազարավոր այլ հայորդիների սխրանքները երբեք չեն մոռացվի: Նույն ոգով ու քաջությամբ տարիներ անց հայորդիների նոր սերունդը մասնակցեց Արցախյան ազատամարտին, որը պսակվեց փառապանծ հաղթանակով:
Թեև արտակարգ դրության պայմաններում Եռատոնը չենք կարող նշել զանգվածային միջոցառումներ կազմակերպելով, սակայն յուրաքանչյուրս մեր ընտանիքներում անպայման կնշենք Եռատոնը:
Բոլորիդ բարձր տոնական տրամադրություն և առողջություն եմ մաղթում: