Նորություններ
Հարգանքի տուրք՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ
09.05.2020
Այսօր Արարատի մարզկենտրոն Արտաշատում նշվել է Եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մասնակիցները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները և Արտաշատի ՌԴ սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Հաղթանակի հուշակոթողի դիմաց՝ շնորհավորելով մայիսյան փառահեղ հաղթանակների առթիվ և հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին:
Հանրապետությունում արտակարգ դրությունով պայմանավորված՝ այս տարի զանգվածային միջոցառում չի անցկացվել: Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավատարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը հոգեհանգստի կարգ է կատարել։