Նորություններ
Հաշվետվություն Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ
12.05.2020
Ներկայացնում ենք համայնքների կողմից տրամադրված տեղեկատվություն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։
ՀՀ Արարատի մարզպետարանի հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ՝ Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Վեդի և Մասիս քաղաքներում 1512 միայնակ և անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքներին տրամադրվել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։
«ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Արարատի քաղաքապետարանին է փոխանցել 507 սննդային փաթեթ։ Ըստ նպաստառուների ցուցակի՝ դրանք բաժանվել են 507 ընտանիքի։ Փաթեթներում եղել են՝ 2 հատ ձեթ, 2 տուփ մակարոն, 1 տուպ ալյուր, 2 հատ մսի պահածո, 2 կգ շաքարավազ, 1 տուփ ոսպ, 1 տուփ հաճար, 1 տուփ բրինձ, 2 հատ խտացրած կաթ։