Նորություններ
Տեղեկատվություն՝ Արարատի մարզում ստացված նվիրատվությունների վերաբերյալ
19.05.2020

Ներկայացնում ենք տեղեկատվություն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում արված նվիրատվության վերաբերյալ։
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ Արարատյան հայրապետական թեմի կողմից, Արարատի քաղաքապետարանին է հատկացվել 20 փաթեթ սնունդ: Տրված օգնությունն ըստ նպաստառուների ցուցակի բաժանվել է 20 ընտանիքների:
Փաթեթներում եղել են՝ 2 հատ ձեթ, 2 կգ մակարոն, 2 կգ ալյուր, 2 տուփ պահածոյացված միս, 2 կգ շաքարավազ, 30 հատ ձու, 1կգ հնդկաձավար, 1 կգ բրինձ, 2 հատ խտացրած կաթ, 1 հատ տոմատի մածուկ, 1 հատ սմբուկի խավիար, 4 հատ զուգարանի թուղթ, 1 տուփ անձեռոցիկ: