Նորություններ
Մարզի 13 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլային խաղադաշտեր
21.05.2020
Արարատի մարզի 13 համայնքներում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի և համայնքների համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աջակցությամբ, մարզի 13 համայնքներում կկառուցվեն միջազգային չափանիշներին համապատասխան արհեստական խոտածածկով ֆուտբոլային խաղադաշտեր:
Խաղադաշտերը կկառուցվեն դպրոցամերձ տարածքներում կամ համայնքների կողմից հատկացված համապատասխան վայրերում:
Կառուցվող խաղադաշտերի համար ընտրվել են հետևյալ համայքները՝
✅ Այնթապ (դպրոց)
✅ Լուսառատ (դպրոց)
✅ Բուրաստան
✅ Մխչյան (դպրոց)
✅ Նորամարգ
✅ Հովտաշատ
✅ Ազատավան
✅ Այգեզարդ (դպրոց)
✅ Հովտաշեն (դպրոց)
✅ Զանգակատուն (դպրոց)
✅ Վ. Արտաշատ (դպրոց)
✅ Նոր Կյանք (դպրոց)
✅ Արարատ գյուղ
Արարատ գյուղում խաղադաշտի կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են: