Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

25.05.2020

Սիրելի շրջանավարտներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Ցավոք, այս տարի՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի համավարակով, հնարավոր չի լինի ձեզ շնորհավորել՝ զանգվածային միջոցառումներ անցկացնելով:

Սակայն այս ամենը ձեզ չպետք է վհատեցնի: Այս ամենից ինչպես դուք, այնպես էլ մենք բոլորս, պետք է ամրացած դուրս գանք՝ համատեղ պայքարելով համավարակի տարածման դեմ:

Ձեզ համար այսօրվանից կյանքի նոր փուլ է սկսվում և այդ փուլ դուք պետք է մտնեք վստահ, անտրտունջ և նոր գիտելիքներ ստանալու մեծ ցանկությամբ:
Ցանկանում եմ, որ դուք կյանքի նոր փուլում ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառեք ի նպաստ ձեր ընտանիքների ու մեր պետության զարգացման:

Ձեզ ուրախ օր եմ մաղթում և հույս ունեմ, որ դպրոցն ավարտելու կապակցությամբ տոնական միջոցառում անցկացնելու հնարավորություն կունենանք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 18:23:21