Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գարիկ Սարգսյանը հանդիպել է մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ

25.05.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր հանդիպել է մարզի երեք տարածաշրջանների ԱԱՊ (Առողջության առաջնային պահպանման) հաստատությունների տնօրենների հետ։

Հրավիրված խորհրդակցության ընթացքում Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը ներկայացրել է ԱՆ No 1606-Ա հրամանը՝ Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու վերաբերյալ, որը ենթադրում է՝

1) Առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից, կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք հայտնաբերելու դեպքում, նմուշառման կազմակերպում՝ համաձայն ԱՆ 2020 թ․ հունվարի 31-ի թիվ N 336-Ա հրամանի հավելվածով հաստատված ուղեցույցի։

2) Նմուշների տեղափոխում (այդ նպատակով նախատեսված տրանսպորտային միջոցով) կցագրված լաբորատորիաներ։ 3) ԱԱՊ հաստատության կողմից Արմեդ էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգում համապատասխան ուղեգրի ստեղծում՝ թեստավորման ենթակա շահառուների խումբ ընտրելով և այլն։

Ընդհանուր 29 կետից բաղկացած կարգում ներառված են նաև ցուցումներ՝ հոսպիտալացման անհրաժեշտության դեպքում, որոնք վերաբերում են պացիենտների տարիքին, COVID 19-ի թեթև, միջին կամ ծանր ընթացքին, ուղեկցող քրոնիկ հիվանդություններին և կրիտիկական վիճակներին:

Հանդիպման ավարտին, դիմելով ներկաներին, մարզի ղեկավարը հորդորել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրականացվող միջոցառումներին և սրտացավ աշխատանքով նպաստել, որ փոքր-ինչ թեթևանա ԲԿ-ների ու շտապօգնության բրիգադների ծանրաբեռնվածությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 17:28:43