Նորություններ
Դեղձուտի մոդուլային դպրոցի կառուցման համար հայտարարվել է մրցույթ
25.05.2020
ՀՀ Արարատի մարզի Դեղձուտ համայնքում մոդուլային դպրոցի շենքի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է բաց մրցույթ: Այն իրականացվելու է «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով:
Կրթական հաստատությունը նախատեսված է մինչև 100 երեխայի համար: Վերոնշյալ դպրոցի մոդելն ու էսքիզը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։
Մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերում։