Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետվություն

25.05.2020

Ներկայացնում ենք տեղեկատվություն՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզում անհատների և կազմակերպությունների կողմից արված նվիրատվությունների վերաբերյալ։

ՀՀ Արարատի մարզպետարանի համագործակցության և Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցության արդյունքում Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում մայիս ամսվա սկզբին 763 միայնակ և անժառանգ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և առավել խոցելի ընտանիքների տրամադրվել է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ 18 կգ քաշով:

Վերոնշյալ ծրագրով մայիսի 21-ին փաթեթներ են բաժանվել Մասիս քաղաքի և հարակից համայնքների շահառու ընտանիքներին. մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ է ստացել ևս 500 ընտանիք: 

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ, հանրապետության տասը մարզերում տրամադրվել է մարդասիրական օգնություն:

Օրերս ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչները եղել են նաև Արարատի մարզում և 20 կգ քաշով 70 տուփ սնունդ են բերել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07