Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետն այցելել է Արարատի մարզ

25.05.2020

Մայիսի 23-ին Արարատի մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ուղեկցում էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Վարչապետին և նախարարաներին դիմավորել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Այցի ընթացքում նրանք վարչապետի հետ շրջել են մարզի մի քանի համայնքներում և ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։

Սկզբում եղան Ազատավան համայնքի ինտենսիվ այգիներում, որտեղ Իտալիայից և Հոլանդիայից բերված տնկիներով աճեցվում է տանձ և կեռաս։ Գյուղատնտեսները վարչապետին ներկայացրեցին, թե ինչպիսի եղանակով են պահում այգին։

Այնուհետև այցելեցին Դվին համայնք, որտեղ Արարատի մարզի հակակարկտային կենտրոնի պետ Նարեկ Գալստյանը ներկայացրեց, թե ինչպես է աշխատում հակակարկտային համակարգը։

Հաջորդ կանգառը Քաղցրաշեն համայնքում էր։ Տեղի ծիրանի այգիներում բնակիչները վարչապետին ներկայացրեցին, թե ինչ խնդիրներ կան ծիրանի մշակման հետ կապված, ինչպես նաև բարձրաձայնեցին ոռոգման հետ կապված հարցեր։

Այնուհետև այցելեցին նաև Նարեկ համայնքի խաղողի, ծիրանի, դեղձի նորատունկ այգիներ, որտեղ հիմնադիրը ներկայացրեց, թե ինչպիսի դժվարությամբ են քարքարոտ և անմշակ հողը դարձրել մշակելի և ինչպես են հիմնել այգին։

Այցի ողջ ընթացքում վարչապետը մարզի տարբեր հատվածներում կանգառներ էր կատարում և զրուցում քաղաքացիների հետ, ինչպես նաև ծանոթանում պատահական ընտրված քաղաքացիների տնամերձ հողամասերին։ 

     Տեսանյութ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 18:23:21