Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան

27.05.2020

Մայիսի 30-ին կբացվի Արարատի մարզի գյուղմթերքի շուկան:

Այդ օրվանից սկսած, գյուղացիները կարող են իրենց բերքը վաճառել շուկայում:

Իսկ հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացվել էր մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիր, որը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց:

Շուկայում գործելու են՝

✅ բացօթյա և փակ տաղավարներ

✅ կառուցվել են նաև պահեստներ՝ իրենց սառնարաններով

✅ սննդի կետեր

✅ տնտեսական խանութներ

✅ ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար:

✅Շուկայի տարածքում կառուցվում է նաև հյուրատուն, որը պատրաստ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, առայժմ՝ անվճար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-02 17:28:43