Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզից ևս 12 սուբվենցիոն ծրագրային հայտ հավանության է արժանացել

27.05.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի հետևյալ համայնքների ներկայացրած ծրագրային հայտերը.

Մխչյան համայնքի «Ստեփանյան, Սայաթ-Նովա, Ալավերդյան, Օղբինցինների, Սունդուկյան և Շահումյան փողոցների ասֆալտապատում» և «Համայնքի մշակույթի տան կոնստրուկցիաների ուժեղացման աշխատանքեր»

Նոր Կյանք համայնքի «Ոռոգման ցանցի կառուցում»

Գետազատ համայնքի «Դվին ջրանցքից սնվող ոռոգման ջրագծի կառուցում»

Ազատաշեն համայնքի «Ոռոգման ցանցի վերանորոգում»

Այգեզարդ համայնքի «Այգու պուրակների կառուցում ու վերանորոգում»

Արարատ քաղաքային համայնքի «ՈԿՖ բանավանի թիվ 1 շենքից մինչև 21-րդ շենքի փողոցների, Գրիբոյեդով և Սալակիթներ փողոցների ասֆալտապատում»

Լանջազատ համայնքի «Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցների գազիֆիկացում»

Նիզամի համայնքի «Սայաթ-Նովա փողոցի ասֆալտապատում»

Արմաշ համայնքի «Ներհամայնքային՝ Մ. Նիկողոսյան, Արցախ և Վազգեն Սարգսյան փողոցների ասֆալտապատում»

Նոյակերտ համայնքի «Գր. Լուսավորիչ, Բարեկամություն, Հր. Քոչար, Ազատության, Արարատյան, Մաշտոց և Գայի փողոցների գազիֆիկացում»

Վերին Արտաշատ համայնքի «Լուսնթագ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տանիքի վերանորոգում, առաջին հարկի սանհանգույցի և խաղասենյակի վերանորոգում, արտաքին պատերի հարդարման աշխատանքներ» 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32