Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին հանրապետության օրվա կապակցությամբ

28.05.2020

 Սիրելի հայրենակիցներ

Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա կապացությամբ։

102 տարի առաջ՝ դեռ ցեղասպանության վիշտը սրտում, հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է իր երկրի տերը լինել և զենք բարձրացրեց, հաղթեց ու կերտեց իր պետությունը։ Ճիշտ է՝ առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք, բայց այն ճանապարհ հարթեց Հայաստան պետության կայացման գործում, հետագայում նաև հանրապետության դիրքերի կայունացման ու ամրապնդման գործում։

Ցավոք, համավարակի պատճառով, ինչպես մայիսյան այլ տոներ, այնպես էլ Հայաստանի առաջին հանրապետության օրը, տոնական միջոցառումներ չեն անցկացվի, սակայն, օրն արժևորելու համար Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտն ու հերոսներին հիշելը և պատմության այս հաղթական էջերը ևս մեկ անգամ թերթելն արգելված չէ։

Թե՛ 1918-ի մայիսյան հաղթանակները, թե՛ արդեն Արցախյան ազատամարտում տարած մայիսյան հաղթանակները, մեզ պարտադրում են հզորացնել, շենացնել ու պահպանել մեր հանրապետությունը։ Ժամանակի հերոսներն իրենց ամենամեծ գործն արել են, իսկ նրանց արածը պահպանելու գործը մերն է՝ բոլորինս։

Մեր հզորությունը մեր միասնականության ու մարտահրավերների դեմ համախմբված պայքարելու մեջ է, դա է ապացուցել հայ ժողովրդի պատմությունը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա կապակցությամբ և ցանկանում եմ, որ մեր հաղթական ոգին երբեք չկոտրվի և այդ հաղթական ոգով շարունակենք շենացնել մեր երկիրը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 18:19:20