Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
01.06.2020
Սիրելի երեխաներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ, այս գեղեցիկ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Ցավոք, ինչպես շատ տոներ, այնպես էլ այս հրաշալի տոնը չենք կարող նշել՝ տոնական միջոցառումներ կազմակերպելով: Սիրելի երեխաներ, այս պահին ամենակարևոր հարցը՝ ձեր, ձեր հարազատների, ծնողների, տատիկների ու պապիկների առողջությունն է, ինչը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
Այսօր սահմանափակ են նաև ձեր հետարքրքությունները բավարարելու հնարավորությունները, սակայն հուսանք, որ այս ամենը երկար չի տևի և մենք դեռ շատ տոներ նշելու առիթներ կունենանք:
Համավարակով պայմանավորված, սահմանափակումներն առավել շատ ձեզ են անհանգստացնում և խանգարում, սակայն դա արվում է ձեր անվտանգության և առողջության համար:
Սիրելի երեխաներ, ձեզ անհոգ և ուրախ մանկություն եմ ցանկանում:
Առողջ եղեք: