Նորություններ
Բարեկարգվում են Խոր Վիրապ վանքի հարակից տարածքները
01.06.2020
Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։
Բարեկարգվում են՝
- Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները
- Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։
Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաեւ հաշմանդամների համար, ինչպես նաև վանքի եւ հարակից տարածքների ջրամատակարարման ապահովում։
Ընթացիկ աշխատանքներով նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները եւ ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտե, Ծրագրի իրականացնող՝ ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամ