Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մինադիս» ՍՊԸ-ն ցանկանում է Արարատի մարզում ներդրում կատարել

08.06.2020

Օրերս Արարատի մարզպետարանում հյուրընկալվել էին «Մինադիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները, որոնք պատրաստվում են ներդրումային ծրագիր իրականացնել և Արարատի մարզում հիմնել մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաների արտադրամաս։

Նրանք Հայաստանում գործունեություն են ծավալում 2018 թվականից, զբաղվում են բժշկակական պարագաների ներմուծմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից։

Մարզպետարանում նրանց ընդունել են Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը և մարզպետարանի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի ավագ մասնագետ Վարդան Սաֆարյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել է մարզում արտադրամաս հիմնելու հնարավորությունները:

Նշենք նաև, որ «Մինադիս» ՍՊԸ-ն նմանատիպ գործունեություն է ծավալում նաև Իրանում, Իրաքում և Օմանում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35