Նորություններ
Արարատի մարզպետը հանդիպել է «Համակարգային կոոպերատիվ տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրենի հետ
08.06.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպել է «Համակարգային կոոպերատիվ տեխնոլոգիաների ինստիտուտի» տնօրեն Հրայր Հակոբյանի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել է համակարգային տեխնոլոգիաներ, գյուղատնտեսական կոոպերատիվ գյուղհամալիր հիմնելու hնարավորությունները Արարատի մարզում:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ներդրողներին՝ փոքր ներդրումներով մասնակցել երկրի բարեկեցության ապահովմանը և ստանալ շահույթ:
Ծրագիրն ուղղված է լինելու գյուղական ընտանիքների բարեկեցության բարձրացմանը։