Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ
22.06.2020

Սիրելի բուժաշխատողներ
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այս տարի դուք տոնը նշում եք արտակարգ դրության պայմաններում։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում ձեզ: Դուք ամիսներ շարունակ համավարակի դեմ պայքարում լուռ ու անտրտունջ ձեր մասնագիտական առաքելությունն եք իրականացնում, և ձեզնից շատերն ամիսներով չեն տեսել իրենց հարազատներին, բայց այդ ընթացքում կյանքեր են փրկվել։Վստահ եմ, որ ձեր նվիրվածությունն ու գործադրած ջանքերը կկանխեն համավարակի տարածումը։
Ձեզ քաջառողջություն, ուժ եւ եռանդ եմ ցանկանում: Ինչպես նաև, առիթից օգտվելով՝ ևս մեկ անգամ ուզում եմ դիմել մեր բնակիչներին, որպեսզի դուք պահպանեք համավարակի կանխման համար պահանջվող կանոնները, և մեր սիրելի բուժաշխատողները վերջապես վերադառնան բնականոն կյանքի ու տեսնեն իրենց հարազատներին։