Նորություններ
Մասիս համայնքի մշակույթի տան հարակից տարածքում կիրականացվեն բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքներ
25.06.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզի Մասիս գյուղական համայնքի ներկայացրած սուբվենցիոն հայտը:
Մասիս համայնքի մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար հայտարարվել է մրցույթ:
Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ Արարատի մարզ, Մասիսի համայնքապետարան, Արտաշատյան խճղ 22Ա հասցեում՝ 2020թ. հուլիսի 1-ին, ժամը 14.00-ին։