Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Զբոսավարների խումբը մաքրման աշխատանքներ է իրականացրել Արտաշատից դեպի Խոր Վիրապ տանող ճանապարհին

26.06.2020

 «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի օժանդակությամբ՝ «Մի բան անենք» արշավի շրջանակներում, արդեն մեկ շաբաթ է՝ մոտ երկու հարյուր զբոսավարներ իրականացնում են Երևանի և ՀՀ մարզերի զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհների սանիտարական մաքրման աշատանքներ:

Հունիսի 25-ին Արարատի մարզ կատարած այցի ժամանակ իրականացվել են սանիտարական մաքրման աշխատանքներ՝ Արտաշատից դեպի Խոր Վիրապ վանական համալիր տանող ճանապարհներին:

Աշխատանքների ժամանակ զբոսավարներին են մոտեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը և իրենց շնորհակալությունն են հայտնել նախաձեռնության համար:

Արարատի մարզպետարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում այս նախաձեռնության հեղինակներին և կոչով դիմում է ինչպես Արարատի մարզի, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին, որպեսզի քաղաքացիները պահպանեն մաքրությունը և չաղտոտեն շրջակա միջավայրը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:30:27