Նորություններ
Գումարային արտահայտմամբ Արարատի մարզում կիրականացվի 2 անգամ ավելի սուբվենցիոն ծրագիր
30.06.2020
Գումարային արտահայտմամբ այս տարի Արարատի մարզում կիրականացվի 2 անգամ ավելի սուբվենցիա:
Սուբվենցիա ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հավանության է արժանացրել Արարատի մարզից ներկայացված 82 սուբվենցիոն ծրագիր:
Ծրագրերի արժեքը կազմում է մոտ 3 միլիարդ 100 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հավանության էր արժանացել 58 ծրագիր, որոնց արժեքը կազմել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ:
Այս տարվա ներկայացված ծրագրերից 28-ը ասֆալտապատման աշխատանքներ է:
Ներկայումս որոշ աշխատանքներ արդեն սկսվել են, ծրագրերի մի մասն էլ գտնվում է մրցութային փուլում:
Աշխատանքների կատարման ընթացքում Արարատի մարզպետարանն իրականացնում է մշտադիտարկում: