Տպել
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերով աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ
30.06.2020
2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում ՀՀ Արարատի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով:
Մրցույթը տեղի կունենա սույն թվականի հուլիսի15-ին, ժամը 14.00-ին:
- Մխչյան համայնքի Ստեփանյան, Սայաթ-Նովա, Ալավերդյան, Օղբինցինների, Սունդուկյան և Շահումյան փողոցների ասֆալտապատում
- Քաղցրաշեն համայնքի Ստեփան Շահումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ
- Արաքսավան համայնքի Համայնքապետարանին հարող փողոցի և Պ. Սևակի փողոցի շուրջ 0,3կմ հատավածի ասֆալտապատման աշխատանքներ
- Շահումյան համայնքի Գերեզմանատուն տանող մոտ 0.762 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ
- Վերին Արտաշատ համայնքի Իսահակյան և մասնակի` Սունդուկյան, Թամանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ
- Դալար համայնքի Պ. Սևակ փողոցի վերանորոգում, ասֆալտապատում,
- Այգեպատ միջնակարգ դպրոց տանող ճանապարհի 395 մետր հատվածի ասֆալտապատում
- Դիտակ համայնքի Նվեր Սարգսյան փողոցի ասֆալտապատում