Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

01.07.2020

Այսօր Արարատի մարզ էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մարզպետ Գարիկ Սարգսյանն ու  նախարարը միասին   այցելել են Վեդու  և Արտաշատի բժշկական կենտրոններ,  զրուցել բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ նրանք  զրուցել են նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին:

Տեղեկացնենք, որ Առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը,32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով, տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքավորում), առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-14 15:39:06