Նորություններ
Միասնական քննությունների մեկնարկը տրված է
02.07.2020
Հուլիսի 2-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 1 և թիվ 2 հիմնական դպրոցներում կազմակերպվել են բուհերի ընդունելության պետական միասնական քննություններ՝ օտար լեզուներից:
Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց քննական կենտրոնում անգլերեն առարկայից քննություն են հանձնում 100 դիմորդներ
Արտաշատի թիվ 2 դպրոցում՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն առարկաներից՝ 66 դիմորդներ:
Քննությունների անցկացման ընթացքում ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման նպատակով:
Քննական կենտրոնից դուրս՝ մուտքերի և ելքերի մոտ, կուտակումների բացառման և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու նպատակով, ՀՀ Արարատի մարզպետարանի և ՀՀ ոստիկանության Արարատի վարչության կողմից ստեղծվել են աշխատանքային խմբեր:
Նշված դպրոցներից բացի մարզում քննական կենտրոն է ընտրված նաև Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցը: Ըստ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված ժամանակացույցի նշված քննական կենտրոններում քննությունները կշարունակվեն մինչև հուլիսի 8-ը: