Նորություններ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
05.07.2020
Սիրելի հայրենակիցներ
Այսօր նշում ենք Սահմանադրության օրը, և ես այդ առիթով շնորհավորում եմ բոլորիս։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ մենք երեք անգամ Սահմանադրություն ենք փոխել, սակայն այդ փոփոխությունները մշտապես ինչ-ինչ թերություններ են ունեցել։
Ես վստահ եմ, որ երկրի մայր օրենքի հաջորդ փոփոխությունը, որին շատ վաղուց սպասում ենք բոլորս, իսկապես կբխի մեր ժողովրդի շահերից, և Սահամանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ: Այն ամրագրվելուց հետո դեռ երկար կծառայի մեր պետությանն ու ժողովրդին։
Շնորհավոր Սահմանադրության օրը։