Նորություններ
Ջրահովիտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ
06.07.2020

2020 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակներում ՀՀ Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքների կատարման համար հայտարարվել է մրցույթ:
Սույն ընթացակարգին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ջրահովիտ 6-րդ փողոց թիվ 33 հասցեով, փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 16:30-ը:
Հայտերի բացումը տեղի կունենա ՀՀ Արարատի մարզ, գյուղ Ջրահովիտ, 6-րդ փողոց, թիվ 33 հասցեում, 2020թ. հուլիսի 10-ին, ժամը 16:30-ին։