Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երևան-Լանջազատ-Գառնի երկար սպասված ճանապարհի կառուցումը շուտով կյանքի կկոչվի

08.07.2020

 ՀՀ ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ` Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար:
 
Ճանապարհի վերանորոգումը կիրականացվի Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից: Մրցույթի անվանումը` «TUR-12, Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում»:

 Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը իրավասու մասնակիցներին առաջարկում է ներկայացնել կնքված փաթեթներ` «Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերականգնում» անվանումով շինարարական աշխատանքների մրցույթին մասնակցելու համար:
 
Որակավորման պահանջները ներառում են.
- վերջին երեք տարիներից որևէ մեկում հաջողությամբ կատարված 2.498.000.000 ՀՀ դրամի շին. աշխատանքների ծավալ,
- վերջին հինգ տարվա ընթացքում որպես գլխավոր կապալառու, ՀԳ անդամ կամ ենթակապալառու կատարած առնվազն երկու պայմանագիր` ասլֆալտաբետոնե ծածկույթով ճանապարհների կառուցման կամ վերակառուցման: Ներկայացվող աշխատանքի արժեքը չպետք է պակաս լինի 1.232.250.000 ՀՀ դրամից, կամ մեկ պայմանագիր` առնվազն 2.464.500.000 ՀՀ դրամ,
- նվազագույնը 274.000.000ՀՀ դրամի իրացվելիք միջոցներ և/կամ վարկային գիծ,
- որպես պայմանագրի շնորհման նախապայման` հայտատուն պետք է ներկայացնի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված «Քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացում» լիցենզիա` «Տրանսպորտային» ներդիրով։
 
Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի միջոցով` համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչխորհրդատվական ծառայությունների գնում` ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» հունվար 2011թ., վերանայված հուլիս 2014թ.«Գնումների ուղեցույցներ»:
 
 Բացի այդ` խնդրում ենք ծանոթանալ նաև 1.6 և 1.7 ենթակետերի հետ, որոնք սահմանում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը` շահերի բախման մասով:
 
 Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների  Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով:
 
 Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020թ. օգոստոսի 10՝ ժամը 10:00: Վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։ Բոլոր առաջարկները պետք է ուղեկցվեն մրցույթի ապահովման հայտարարագրով:
 
Կից ներկայացնում ենք նաև անհրաժեշտ հղումները, որոնք կօգնեն մրցույթին մասնակցելու գործում:

 www.gnumner.am

 https://bit.ly/2BFGtC4
 https://bit.ly/3iHhGhv
 https://bit.ly/2AIovhG

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:55:29